CIVILNET artwork

CIVILNET

487 episodes - Armenian - Latest episode: about 1 year ago - ★★★★ - 3 ratings

ՍիվիլՆեթի ձայնային բովանդակությունը ներառում է Հայաստանի և Արցախի մասին լրատվություն, հարցազրույցներ և հեղինակային հոդվածներ 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։  
Փնտրեք մեզ և լսեք Anchor, Spotify, Google Podcasts և այլ հարթակներում։

News
Homepage Apple Podcasts Google Podcasts Overcast Castro Pocket Casts RSS feed

Episodes

ՁայնաZOOM. Ադրբեջանը շարունակում է հրետակոծել Արցախի խաղաղ բնակչությանը

October 01, 2020 15:36 - 4 minutes - 3.76 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է հոկտեմբերի 1-ի թարմացումները։ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: ՊՆ-ն հրապակել է ևս 23 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանի զոհերի մեծ մասը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։ Արցախի Մարտունի քաղաքը Գրադի հրետակոծության է ենթարկվել։ Վիրավորվել են լրագրողներ։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

ՁայնաZOOM. Պատերազմ Արցախում․ օր չորրորդ

September 30, 2020 18:23 - 4 minutes - 4.43 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 30-ի հիմնական նորությունները։ ✓Արցախյան ռազմաճակատում մարտերը շարունակվում են․ վերջին թարմացումները ✓Փաշինյանը զրուցել է ամերիկյան և ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ✓Մնացականյանն ու Լավրովը անընդունելի են գնահատել արտատարածաշրջանային երկրների քայլերը ✓«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեք օրում հավաքագրել է ավելի քան 11 մլն դոլարի գումար՝ հանուն Արցախի

ՁայնաZOOM. Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի տարածքը

September 29, 2020 16:57 - 3 minutes - 3.46 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 29-ի հիմնական թարմացումները։ ✓Արցախում շարունակվում են ռազմական գործողությունները, զոհերի թիվն անցել է ութ տասնյակը ✓Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, հրետակոծվել են Վարդենիսը և շրջակա գյուղերը ✓ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը

ՁայնաZOOM. Պատերազմը, միջազգային արձագանքն ու հայկական հակահարձակումը

September 28, 2020 16:58 - 6 minutes - 5.74 MB

Ողջույն։ Արցախում շարունակվում են ռազմական գործողությունները։ Սեպտեմբերի 28-ի հիմնական թարմացումները՝ համառոտ։ Արցախում մարտական կորուստների թիվը հասել է 58-ի Միջազգային կառույցներն ու երկրների ղեկավարները շարունակում են արձագանքել ստեղծված իրավիճակին Ռուսաստանը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Նիկոլ Փաշինյանը՝ իր և Ալիևի հանդիպման մասին Քանի որ գործողությունները հիմա մեզ համար բարենպաստ են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել, ասել է Անդրանիկ Քոչարյանը

Karabakh: Turkish Involvement in 2016 and 2020

September 28, 2020 16:24 - 21 minutes - 20.1 MB

CivilNet’s Eric Hacopian speaks with Vahram Ter-Matevosyan, a political science professor at the American University of Armenia. Ter-Matevosyan discusses Turkey’s role in  the recent war in the Nagorno-Karabakh region, as well as Turkey-Azerbaijan relations in the regional context.

Արաբական մամուլի անդրադարձը Արցախի դէմ Ազրպէյճանի գործողութիւններուն. զրոյց Շահան Գանտահարեանի հետ

September 28, 2020 15:49 - 11 minutes - 10.7 MB

«Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանի հետ զրուցեց Արցախ-Ազրպէյճան շփման գիծին երկայնքով տեղի ունեցող զինուորական գործողութիւններուն վերաբերեալ արաբական մամուլի անդրադարձին մասին:

Տեղի ունեցածն աննախադեպ է, ու դրա համար պետք են աննախադեպ միջոցներ, որոնք երկուսն են. Թաթուլ Հակոբյան

September 27, 2020 08:14 - 9 minutes - 8.79 MB

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցել է Թաթուլ Հակոբյանի հետ

ՁայնաZOOM. Խունդկարյանը չընտրվեց․ ՍԴ-ն մնաց առանց նախագահ

September 25, 2020 15:14 - 6 minutes - 5.58 MB

Սեպտեմբերի 25-ի հիմնական իրադարձությունները՝ ամփոփ. Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց․ Խունդկարյանը չհավաքեց բավարար թվով ձայներ «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դրել մանդատը Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել, ասել է Փաշինյանը Պաշտոններից ազատվել են ԲՈԿ նախագահն ու ԿԳՄՍ փոխնախարարը Բռնություն են գործադրել Գավառի և Մարտունու ոստիկանապետերի նկատմամբ Դավիթ Տոնոյանը Ռուսաստանում մասնակցում է «Կովկաս-2020»-ին Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում և Արց...

ՁայնաZOOM. Եվրամիությունը 60 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին

September 24, 2020 15:37 - 4 minutes - 4.25 MB

Սեպտեմբերի 24-ի հիմնական իրադարձությունները՝ ամփոփ Իրանի նախագահն ուշացումով շնորհավորեց Հայաստանի նախագահին ու վարչապետին Անկախության օրվա առթիվ Ալագյազում մեկնարկել է «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլը Եվրահանձնաժողովը 30 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների և ևս 30 միլիոն եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հարցը չի լուծվում Վարորդական իրավունքի նոր կարգի կիրառումը հետաձգվել է Կորոնավիրուսի իրավիճակը ...

Беларусь: Цветная вода для разгона протестов и цепи солидарности

September 24, 2020 14:29 - 4 minutes - 4.6 MB

23 сентября в Минске прошла внезапная инаугурация Александра Лукашенко, что вызвало волну протестов по всей стране и последовавшие за ними жесткие разгоны. По сообщениям, сегодня с утра люди выстраиваются в цепи солидарности и замедляют движение на столичных проспектах. О том, что происходит в Минске и других городах Стелла Меграбекян беседует с белорусским журналистом Яном Авсеюшкиным. *Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

ՁայնաZOOM. Բեյրութից Երևան ժամանեց 100 լիբանանահայ

September 23, 2020 15:44 - 5 minutes - 5.48 MB

Սեպտեմբերի 23-ի իրադարձությունները՝ ամփոփ. Բեյրութից Երևան է ժամանել 100 լիբանանահայ Վարչապետը կպարգևատրի 100-ից ավել բուժաշխատողի, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնից Մանկատան երեխաներին բռնության ենթարկելու գործով մեղադրանք է առաջադրվել 3 աշխատակցուհու Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Նախագահն այցելել է Չինաստանի նորակառույց դեսպանատուն Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում

ՁայնաZOOM. Հայաստան-2050․ ավելի շատ, ավելի կրթված, ավելի հարուստ

September 22, 2020 14:32 - 4 minutes - 4.13 MB

Սեպտեմբերի 22-ի հիմնական իրադարձությունները՝ ամփոփ։ Սաուդյան Արաբիան երկրորդ անգամ շնորհավորեց Հայաստանի Անկախության տոնը 5 մլն բնակչություն, 1,5 մլն նոր աշխատատեղ և 20-ապատկված ՀՆԱ. ՀՀ վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել Կարմիր խաչի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են Ադրբեջանում ձերբակալված Գուրգեն Ալավերդյանին Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում

Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցին ու դպրոցը՝ ատելության թիրախ․ զրույց հարձակումների շուրջ

September 22, 2020 10:23 - 8 minutes - 8.25 MB

Սեպտեմբերի 17-ին հրկիզվել է Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օժանդակ կառույցը։ Հուլիսին ատելության թիրախ էր դարձել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը։ Ո՞վ է կանգնած հայկական ժառանգության վրա հարձակումների հետևում, ի՞նչ է արվում՝ հայկական կառույցները պաշտպանելու համար․ CivilNet #Podcast-ի շրջանակում Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ Սան Ֆրանցիսկոյի ներկայացուցիչ Հայկ Բաղդասարյանի հետ։ *Հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում...

ՁայնաZOOM. «Իշխանության չենք եկել այստեղ մնալու համար»

September 18, 2020 15:52 - 3 minutes - 3.57 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները։ Միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Արյունաբանական կենտրոնի տնօրենի աշխատանքային պայմանագիրը կերկարացվի «Իմ քայլ»-ի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցու օժանդակ կառույցը հրկիզվել է Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում և Արցախում

ՁայնաZOOM. Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման հարցը չհասավ վարչապետին

September 17, 2020 15:24 - 3 minutes - 3.6 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները։ ԱԺ-ն «ոչ» է ասել Արայիկ Հարությունյանի հրաժարականին Արսեն Ջուլֆալակյանը Արայիկ Հարությունյանին բանավեճի է հրավիրել Մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին Ռայնիսի փողոցի պայթյունից տուժած քաղաքացիները փոխհատուցում կստանան Կորոնավիրուսի վերարտադրողականության ցուցանիշն աճել է Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում և Արցախում

Հայաստանից Ադրբեջան հոսող գետերի ջրերը պետք է պահել և ամբարել

September 17, 2020 11:14 - 5 minutes - 4.84 MB

Հայաստանից դուրս եկող բոլոր գետերը հոսում են դեպի Ադրբեջան: Միակը Դեբեդն է, որ Տավուշի մարզից անցնում է Վրաստան, բայց մի քանի տասնյակ կիլոմետր անց թեքվում է դեպի Ադրբեջան և միանում Կուր գետին:  Վերջին տասնամյակներում՝ պայմանավորված նաև գլոբալ տաքացումով, խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր է առաջացել Տավուշի մարզում և հարևան Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջաններում:

ՁայնաZOOM. Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ՝ փողոցում և ԱԺ-ում

September 16, 2020 14:26 - 5 minutes - 4.89 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները։ Հրազենային վիրավորումից պայմանագրային զինծառայող է մահացել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ՝ փողոցում և Ազգային ժողովում Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել, կենտրոնի բոլոր բժիշկերը ազատման դիմում են ներկայացրել Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր Կորանավիրուսի իրավիճակը՝ Հայաստանում և Արցախում

ՁայնաZOOM. Սահմանադրական դատարանը երեք նոր դատավոր ունի

September 15, 2020 14:12 - 6 minutes - 5.64 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները։ Սահմանադրական դատարանը երեք նոր դատավոր ունի Կենտրոնական բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի 6,2% անկում 2020-ին Սփյուռքահայ դիմորդները Հայաստան կգան առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի․ հայտնել է ԿԳՄՍՆ Կորոնվիրուսի իրավիճակը Հայաստանում և Արցախում

ՁայնաZOOM. Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Մինսկի խմբին՝ Արցախում լիբանանահայերի հաստատման հարցով

September 14, 2020 15:36 - 3 minutes - 3.49 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները։ Արցախում լիբանանահայերի հաստատման հարցով Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Մինսկի խմբին Մնացականյանը հայտնել է, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ են տեղափոխվում Ադրբեջան Երևանում մետրոյի նոր կայարանը կկառուցի պետությունը Կորոնվիրուսի իրավիճակը Հայաստանում և Արցախում

Հին ու նոր քաղաքական գվարդիաների պայքար, ճնշված ընդդիմության նոր խորհրդանիշ․ Ադրբեջանն այս շաբաթ

September 14, 2020 15:12 - 4 minutes - 4.5 MB

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուն բանտում հացադուլ է հայտարարել․ նրա ազատության համար Բաքվում ցույց են արել Հին ու նոր քաղաքական գվարդիաների պայքարը․ իշխանական մամուլը նշանառության տակ է առել Ռամիզ Մեհթիևին Ադրբեջանը խստորեն պատժել է ադրբեջանական կողմում հայտնված Գուրգեն Ալավերդյանին  նկարահանած զինվորականներին

ՁայնաZOOM. Կանոնավոր չվերթների վերսկսում և COVID-19 նմուշառման կետեր՝ Զվարթնոցում

September 10, 2020 16:44 - 4 minutes - 4.09 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 10-ի հիմնական իրադարձությունները՝ ամփոփ։ Երևանի օդանավակայանը կունենա կորոնավիրուսի նմուշառման 20 կետ Սեպտեմբերի կեսերից օդային կանոնավոր չվերթները կվերսկսվեն Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվում է մանդատից ԿԳՄՍ նախարարի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով Բողոքի ակցիա է տեղի ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանատան առաջ

ՁայնաZOOM. «2016-ի ապրիլին որոշ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ»

September 09, 2020 15:14 - 6 minutes - 5.88 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 9-ի հիմնական իրադարձությունները՝ ամփոփ։ Տուրքերի և վճարների արտոնություն՝ լիբանանահայերին «2016-ի ապրիլին որոշ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ»,- հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը Փողոցային առևտրականները պետք է տրամադրեն ՀԴՄ կտրոն, որոշել է Երևանի ավագանին «Հայրության արձակուրդ» և աշխատանքից մեկ ժամ շուտ դուրս գալու հնարավորություն՝ ծնողներին. նախագծեր ԱԺ-ում

Restrictions on Entry to Nagorno-Karabakh Are Lifted For Armenian Citizens

September 08, 2020 18:14 - 4 minutes - 4.17 MB

According to the Chairman of the Central Bank of Armenia, roughly $205 million are lacking as a result of loan payments. Armenia’s minister of Justice, Rustam Badasyan, reacted to the legal successors of the victims of the March 1 case statement. The restrictions on entering and leaving Artsakh due to the coronavirus epidemic are lifted.

ՁայնաZOOM. Դեպի Արցախ՝ առանց կորոնաթեստի

September 08, 2020 15:51 - 4 minutes - 3.85 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 8-ի հիմնական իրադարձությունները՝ հակիրճ։ Ռուստամ Բադասյանը մեկնաբանել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությունը՝ նիստերին չմասանակցելու մասին Երևանն ունի նոր փոխքաղաքապետ Հենրիխ Մխիթարյանի հետ որևէ կոնֆլիկտ չկա․ Կապառոս Հանվում են Արցախ մուտքի բոլոր սահմանափակումները Երևանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան

Սաակաշվիլիի վերադարձը՝ Վրաստանի վարչապետի թեկնածուի տեսքով

September 08, 2020 15:14 - 3 minutes - 3.25 MB

✓ Սաակաշվիլին Վրաստանի վարչապետի թեկնածու է․ նա խոստանում է Վրաստանը «հանել ճահճից» ✓ Հայաստանի հետ սահմանը փակ կլինի մինչև տարեվերջ ✓ Հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը մեծ վնասներ է կրում ✓ Օտարերկրյա ներդրումները ավելացել են

Ինչո՞ւ է Ադրբեջանում թեժացել հայ-ռուսական համագործակցության թեման․ Ադրբեջանն այս շաբաթ

September 07, 2020 16:09 - 4 minutes - 4.16 MB

Ադրբեջանը հուլիսյան մարտերից հետո բարձրացնում է ռուս-հայկական ռազմական համագործակցության հարցը․ ի՞նչ է Բաքուն ակնկալում դրանից։

ՁայնաZOOM. Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն այլևս չեն մասնակցի դատական նիստերին

September 07, 2020 15:53 - 4 minutes - 4.42 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 7-ի հիմնական իրադարձությունները՝ համառոտ։ Երևանի ենթակայության մանկապարտեզները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ից Ուկրաինան առաջին անգամ Հայաստանը դասել է «կանաչ» երկրների կատեգորիային Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները դադարեցնում են ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին «Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է վերացնել կորոնավիրուսի հիմքով կիրառված տուգանքները

Breakdown of Yerevan’s Architectural History

September 04, 2020 15:58 - 11 minutes - 10.3 MB

The Pink City is unique in its aesthetic, and much of that is to do with its architecture. But, that in spans centuries, different political ideologies and countless styles. CivilNet spoke to Mark Grigoryan, the head of Yerevan’s Museum of Architecture, to understand what are the main types of architecture in Yerevan.

ՁայնաZOOM. Ֆուտբոլիստ եղբայրներից մեկը կկալանավորվի, մյուսը կմնա ազատության մեջ

September 04, 2020 14:05 - 3 minutes - 3.61 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։ Արտակարգ դրության ժամկետն ավարտվում է. նոր սահմանափակումներ կլինեն Մալաքյան եղբայրներից մեկը կկալանավորվի, մյուսը կմնա ազատության մեջ Մանե Թանդիլյանին ԱԺ-ում փոխարինեց Ստեփան Ստեփանյանը ԱԻՆ մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են՝ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում և Արցախում

ՁայնաZOOM. Սերժ Սարգսյանը կրկին չներկայացավ դատարան

September 03, 2020 15:36 - 5 minutes - 4.68 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 3-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց․ նրան ցուցվել է COVID թեստ հանձնել Ալկոհոլային թունավորման 11 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր թիվը հասցնելով 38-ի․ մահացել է 14 մարդ Կառավարությունը սպորտային նպաստ կտրամադրի Օլիմպիական խաղերում ընդգրկված մարզիկներին Մարզերի բժշկական կենտրոնները կստանան շտապօգնության 21 ՈՒԱԶ ամենագնաց մեքենա Առողջապահության նախարարությ...

ՁայնաZOOM. Հայաստանը չի դիտարկում «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակում

September 02, 2020 15:51 - 5 minutes - 4.87 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։ Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է գրանցվել՝ մահվան դեպքերի թիվը հասցնելով 14-ի Սփյուռքահայ մասնագետները սկսեցին աշխատել ՀՀ կառավարությունում Կարմիր խաչից դեռ չեն այցելել Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին. հայտնել է ԱԳՆ խոսնակը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քննվող գործով բացահայտվել են չարաշահումներ. հարուցվել է նոր քրեական գործ Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստ...

ՁայնաZOOM. Հայաստանը աշխարհազոր է ստեղծում՝ ներգրավելով կանանց

September 01, 2020 15:41 - 6 minutes - 6.16 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։ Հայաստանում նախատեսվում է աշխարհազոր ստեղծել, որը բաղկացած է լինելու 100 հազար մարդուց, ներգրավվելու են նաև կանայք Ալկոհոլային թունավորումից 11 մարդ է մահացել Պայթյուն է տեղի ունեցել «Պռոշյանի կոնյակի գործարանում», կա 2 զոհ և 4 տուժած ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստ է հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ և շարունակել աշխատանքը Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում և ...

Գերմանիա․ կորոնավիրուսային դավադրության տեսություններ, ցույցեր, Նավալնի

August 31, 2020 16:34 - 15 minutes - 14 MB

Բեռլինաբնակ կոնֆլիկտաբան Ռոբերտ Ղազինյանի հետ ՍիվիլՆեթ պոդքասթի շրջանակում Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է օգոստոսի 29-ին Բեռլինում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի, կորոնավիրուսի վերաբերյալ գերմանական հանրության շրջանում տարածվող դավադրապաշտական տեսությունների, հակապատվաստումային տրամադրությունների, ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման, գերմանական կլինիկայում բուժման և Գերմանիայի քաղաքական շրջանակների՝ Նավալնիի թունավորմանն արձագանքի մասին։ Պոդքասթը պատրաստվել է ԱՄՆ ...

ՁայնաZOOM. Հայաստանը նախատեսում է ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերել

August 31, 2020 14:52 - 5 minutes - 5.48 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։ Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնության և խուլիգանության կասկածանքով Ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք Լիբանանահայերին մինչև այսօր տրամադրվել է 6 մլն դոլարի օգնություն Բաքուն «Մոսկվայից պարզաբանումներ» է ակնկալում Հայաստանին մատակարարվող զենքի առնչությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կեն...

ՁայնաZOOM. Ծառուկյանը խոստանում է մեծ հանրահավաք կազմակերպել

August 28, 2020 14:22 - 5 minutes - 5.27 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է օգոստոսի 28-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։ Գագիկ Ծառուկյանը խոստացել է մեծ հանարահավաք կազմակերպել և հանդիպումների շարք սկսել ԱԳՆ հայտարարություն է տարածել ադրբեջանական կողմում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ Կառավարությունում քննարկվել են համընդհանուր հայտարարագրման մեխանիզմները Ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու հարցում Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Կորոնավիրուսային իրավիճակը Հայա...

ՁայնաZOOM. Կապիտան Ուրֆանյանը՝ Արցախի հերոս, բժիշկ Հովակիմյանը՝ Ազգային հերոս

August 27, 2020 18:56 - 4 minutes - 4.43 MB

ՍիվիլՆեթը ներկայացնում է օգոստոսի 27-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։ Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Կասպրշիկի հետ՝ հայ սպայի հարցով Կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու Արցախի հերոսի կոչում կշնորհվի, բժիշկ Հակոբ Հովակիմյանին՝ Ազգային հերոսի բարձրագույն կոչում Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա երեխան դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է փոխեն վերաբերմունքը իրենց իսկ նկատմամբ․ Անդրանիկ Քոչարյան

May 31, 2020 09:00 - 8 minutes - 8.08 MB

Որքանո՞վ է մեր քաղաքը հարմարեցված տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար, և որքանո՞վ են նրանք ներառված հասարակությունում։ Այս հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Գեղեցիկ Ոսկանյանը զրուցում է Անդրանիկ Քոչարյանի հետ, որը մասնագիտությամբ մերսող է։